412.9
5.07
388.28
+10
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն

14:13
08 Դեկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում խոսել է բիզնես կրթության մասին։

Նախարարը, մասնավորապես, նշել է, որ արդեն կա 2–3 ծրագիր, որոնք արդեն կատարվում են։

«Մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հայտնի ծրագիրն է բիզնես կրթության վերաբերյալ, որն իրականացվում է ավագ դպրոցներում՝ տնտեսագիտության հիմունքները։ Մենք նաև Կենտրոնական բանկի հետ ենք ֆինանսական կրթության համալիր ծրագիր իրականացնում, որ յուրաքանչյուր աստիճանի վրա երեխաները ստանան ֆինանսական ու տնտեսագիտական կրթության որոշակի տարրեր։ Դա առանձին առարկայախումբ չէ և բաշխվելու է չորս առարկաների մեջ», – նշել է նախարարը։

Նրա խոսքով, հիմա փորձ է արվում մշակել առանձին հայեցակարգ և հասկանալ, թե ինչպես պետք է ձևավորվի։

«Օրինակ, երեխան եթե վերցնում է իր առաջին 1000 դրամը, ինչպես պետք է պլանավորի բյուջեն, պիտի պլանավորի վաղվա համա՞ր, թե ինչքանը ինչի համար հատկացնի և անպայման 10-15 տոկոսը տա նվիրատվություն», – ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով, նպատակն այն է, որ երեխան հասկանա՝ նյութական միջոցն ընդամենը միջոց է և ոչ թե նպատակ։

«Հիմա փորձում ենք աշխատանքներն ամփոփել ու տարածել ողջ դասարանների վրա՝ թե՛ ավագ, թե հիմնական դպրոցներում», – նշել է ԿԳ նախարարն ու ավելացրել, որ ծրագիրը պիլոտային տարբերակով աշխատում է, սեպտեմբերից արդեն կլինի համալիր տարբերակը։

Լևոն Մկրտչյանի կարծիքով, երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն։

Խոսելով նոր դասագրքերի մասին` նախարարը նշել է, որ այս բոլորը ծրագրերը բերելու են չափորոշիչների որոշակի փոփոխություն, և դրանց համարժեք պետք է նոր դասագրքեր գրվեն։

«Հատկապես որ մեր դասագրքերի հիմնական բազան չի փոխվել արդեն տասը տարի, իսկ կյանքը առաջ է գնում։ Օրինակ, աշխարհագրության բլոկի մեջ պետք է ներառվի բնապահպանությունը, կամ մաթեմատիկայի բլոկի մեջ կարող է հաշվելու, ֆինանսական մտածողություն ունենալու հատվածը ներառվել։ Սա է աշխարհում կիրառվող մեթոդը», – եզրափակել է նախարարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով