ՀՀ ԱԳՆ-ն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը` կապված Ադրբեջանի դիվերսիայի հետ
29.12.2016,
15:08
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը` կապված Արդբեջանի կողմից Չինարի գյուղում իրականացված դիրվերսիոն փորձի հետ, հինգշաբթի ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը` կապված Արդբեջանի կողմից Չինարի գյուղում իրականացված դիրվերսիոն փորձի հետ, հինգշաբթի ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Իրավիճակից ելնելով` մեր կողմից ձեռնարկվում են բոլոր համապատասխան քայլերը, որոնք բնորոշ են նման իրադրությանը», - հայտարարել է Բալայանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն դիմելու՞ է միջազգային կառույցներին:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի քայլերն, ընդհանրապես, թե՛ ներքին դաշտում, թե՛ արտաքին դաշտում, վաղուց որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` հայկական մարտական դիրքերի հատվածում: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը տվել է 3 զոհ: -0-