Գևորգ Գևորգյանն ազատվել է Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից

26.07.2017, 12:54
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից:
Գևորգ Գևորգյանն ազատվել է Կինոկենտրոնի տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հուլիսի 25-ի հրամանով Գևորգ Գևորգյանն ազատվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, նշվում է ՀՀ մշակույթի նախարարության Facebook–յան էջում։

Загружается новость ... "Лево"

Նախարարի երկու այլ հրամաններով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Շուշանիկ Միրզախանյանն՝ ազատվելով «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ 

Ամիրյանի հրամանով, «Հայկ» կինոստուդիայի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն կինոստուդիայի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Սողոմոնյանը։–0–