Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է. ԱԺ մամուլի ծառայություն

18.02.2016, 10:43
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է. ԱԺ մամուլի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանը։

Սահակյանը  նախօրեին ուշ երեկոյան հոսպիտալացվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման պատճառով։

«Այս պահին խոսնակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, սակայն նրան դեռ դուրս չեն գրել», – ասաց Բաբայանը։

Ազգային ժողովի Facebook–յան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Սահակյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։

67–ամյա Սահակյանը 2014 թ.–ից զբաղեցնում է խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ –0–