ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի Արմենիա/. «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ Հայաստանի նախագահական ընտրություններում կսատարի իշխող կուսակցության թեկնածուին, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց օլիգարխ, «Ծառուկյան» դաշինքի ու համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկայնը:
Загружается новость ... "Лево"
«Էլ ինչի համար ենք մասնակցում, եթե մենք ու «Ելք» խմբակցությունը չկարողանանք ապահովել մեր թեքնածուի հաղթանակի համար անհրաժեշտ ցուցանիշը», - հարցրեց Ծառուկյանը:
Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է աջակցություն հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուին, չնայած որ հիմա չի քննարկվում կոալիցիա ստեղծելու հարցը:
«Ամեն ինչ հնարավոր է, սակայն այսօր մենք չգիտենք, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն: Եթե ժողովուրդն այսօր լիիրրավ իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը որոշումներ ընդունել, որոշել ու ընտրել առանց մեզ ու «Ելք» դաշինքի», ապա ինչի մասին է խոսքը: ՀՀԿ-ն ժողովրդի բավարար ձայն ունի, որպեսզի առանց մեր մասնակցության ինքնուրույն որոշումներ ընդունի: Նրանք անհրաժեշտություն չունեն միավորվել ուրիշ քաղաքական ուժերի հետ», - ասաց Ծառուկյանը: -0-