436.65
4.37
404.34
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Ավրորան» այս տարի կհանձնվի արևածագին` Արարատ լեռանը հնարավորինս մոտ տարածքում

16:58
05 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ի տարբերություն 2016 և 2017 թվականների հանդիսությունների, 2018թ.–ին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը մի յուրահատուկ եռագրություն է։

Ինչպես հաղորդում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը, արարողությանը կնախորդեն մի շարք միջոցառումներ։

««2018թ. «Ավրորա» մրցանակի եզրափակիչ միջոցառումների նպատակն է ամենալայն հնարավորություններն ընձեռել մեր հյուրերին և մարդասիրական ոլորտի համաշխարհային գործիչներին ՝ միմյանց հետ շփվելու և գիտելիքներով ու փորձով փոխանակվելու համար։ Նրանք կծանոթանան նաև Հայաստանի պատմության ու ժառանգության, ինչպես նաև բոլորիս համատեղ մարդասիրական գործին մեր ունեցած նվիրման արմատների հետ», – նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։

Մրցանակաբաշխության նախաշեմին

Ի լրումն մրցանակի շնորհմանը, Երևանում նախատեսված է անցկացնել բազմաթիվ միջոցառումներ՝ հանրությանը հավելյալ հնարավորություն ընձեռելով լսելու Ընտրող հանձնաժողովի անդամներին և «Ավրորայի» շատ այլ հյուրերի։ Հունիսի 8-ին դեսպան Սամաթա Փաուերը Enough (Բավ է) նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգաստը ելույթ կունենան դժվարին հումանիտար հիմնախնդիրների վրա ազդեցություն գործելու ձևերի վերաբերյալ։ «Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է» խորագրով զեկույցը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նույն օրը Լորդ Արա Դարզին բաց դասախոսություն կկարդա Երեւանի պետական բժշկական համալսարանում։

Հունիսի 9-ին Մատենադարանում տեղի կունենա Aurora Dialogues երևանյան երրորդ համաժողովը։ Մարդասիրական ոլորտի առաջատար գործիչները, նախկին պետական պաշտոնյաները, ձեռներեցները կհանդիպեն՝ քննարկելու մեր օրերի առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրները։ Քննարկումներ կընթանան նաև հումանիտար կարեւորագույն հիմնախնդիրների շուրջ աշխարհի տարբեր հատվածներում հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը նվիրված «Ավրորա մարդասիրության ցուցիչ» հետազոտության 2018թ. արդյունքների շուրջ։

Միջոցառումների շարքը կեզրափակվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ՝ կոչված մեծարելու մարդկային ոգու տոկունությունը, որն ամենադժվարին պայմաններում մղում է մեզ գործի։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Երախտագիտության այս գաղափարն արտահայտվում է «Ավրորայի» բոլոր նախաձեռնություններում, որոնք ստեղծված են աջակցելու նրանց, ովքեր պաշտպանում են մարդկային արժեքներն ու մարդկային կյանքը։

Հանուն մարդկության զարթոնքի

Առաջին մասը՝ «Ավրորա՝ մեծարելով մարդասերներին» միջոցառումը, տեղի կունենա հունիսի 9-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, և կներկայացնի 2018թ. «Ավրորա» մրցանակի երեք հերոսներին՝ Չո Լա Աունին, Սունիտա Քրիշնանին և Թոմաս Գոնսալես Կաստիլյոյին։

«Եռագրության երկրորդ մասն այգաբացին է` Երևանից 30 րոպե հեռու գտնվող մի վայրում՝ Արարատ լեռանը Հայաստանի սահմաններում հնարավորինս մոտ։ Խորհրդանշական են և′ ընտրված ժամանակը, և′ վայրը։ «Ավրորա» նշանակում է «արշալույս» և նվիրված է մարդկության զարթոնքին. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհնչի արևածագին՝ մարդասերների համեմատաբար փոքր խմբի ներկայությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 10-ին հատուկ միջոցառում է նախատեսվում Մատենադարանում, որտեղ 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կարձանագրվի «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում։ Այն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ամփոփող ձեռագիր մատյան է, որն ամեն տարի համալրվելու է «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների մասին պատմություններով։

2018թ. «Ավրորայի» հիմնական միջոցառումները կհանգուցալուծվեն հունիսի 10-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք հանդիսությունների շարքի եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները ևբոլոր հյուրերը կփառաբանեն մարդասիրությունը և«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրի անօրինակ խիզախությունն ու թողած ազդեցությունը։

Համաշխարհային հանրությունը կարող է հետևել միջոցառումների եռօրյա շարքին՝ միանալով նախաձեռնության՝ «Երախտագիտությունն` ի գործ» գաղափարին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 300 նոր աջակիցներ և գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով