Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել

30.07.2016, 15:46
Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով:
Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու հոդվածներով:

Այս, մասին «Ազատություն» ռ/կ–ին տեղեկացրել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանը փոխանցել է, որ գործը քննող՝ Ազգային անվտանգության ծառայությունը դատարան է դիմել՝ Ենիգոմշյանի խափանման միջոցի հարցը որոշելու համար։ Այս պահին դատական նիստ է ընթանում։ Բաղդասարյանը նաև շեշտել է, որ Ենիգոմշյանը չի ընդունում մեղադրանքը։

Պաշտպանի պնդմամբ, տեսողության խնդիր ունեցող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի համար նախաքննական մարմինն այդպես էլ անհրաժեշտ պայմաններ չապահովեց, որպեսզի վերջինս կարողանա բրայլյան լեզվով ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին, բողոք գրել և այլն։

Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, թե հաշվի առնելով Ենիգոմշյանի վիճակը, բրայլյան լեզվի մասնագետ են տրամադրել նրան, հարցն, ըստ էության, լուծելով։–0–