+12
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ում թուրք հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել և այցելել է Հայաստան

17:15
30 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համբիկ Սասունյանը, ով ԱՄՆ–ում 1984թ.–ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու համար, պայմանական–վաղաժամ ազատ է արձակվել և եկել է Հայաստան, գրում է asbarez.am–ը։

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից։ Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինել հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչելը օդը և զգալ ընտանեկան ջերմությունը», – նշել է Համբիկ Սասունյանը հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Համբիկ Սասունյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում 1963 թ.–ին։ Եղել է «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ, արտագաղթել է ԱՄՆ։ 1984թ.–ին դատարանը վճիռ է կայացրել, որ 19–ամյա Համբիկը 1982թ.–ի հունվարի 28–ին առավոտյան Լոս Անջելեսում սպանել է թուրք դիվանագետ Քեմալ Արիքանին, երբ նա կանգնած է եղել լուսացույցի մոտ։

Կալանքից հետո ԱՄՆ դատարանը Սասունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման` առանց բողոքարկման իրավունքի։ Սասունյանն իր արարքը հիմնավորել է թուրքերի և թուրքական ռեժիմի նկատմամբ վրեժով 1915–ի Ցեղասպանության համար։ ԱՄՆ դատարանը 2006 և 2010թթ.–ին մերժել է Սասունյանի համաներման խնդրագիրը։

2019թ.–ի դեկտեմբերի 27–ին Կալիֆոռնիայի համաներման հանձնաժողովը բավարարել է Սասունյանի վաղաժամ ազատման միջնորդությունը, բայց նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է այդ որոշումը։ 2021թ.–ի փետրվարի 24–ին Լոս Անջելեսի Գերագույն դատարանը չեղարկել է նահանգապետի որոշումը։ Նահանգապետը նշել է, որ այլևս չի բողոքարկի դատարանի վճռի դեմ։ 2021թ.–ի մարտին հրապարակվել է Սասունյանի վաղաժամ ազատման որոշումը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի