Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2568 թեստ, հաստատվել է 211 նոր դեպք, 227 մարդ առողջացել է. ԱՆ

06.02.2021, 12:29
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2568 թեստ, հաստատվել է 211 նոր դեպք, 227 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2568 թեստ, հաստատվել է 211 նոր դեպք, 227 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167937 դեպք, որոնցից 159577-ն` առողջացած, 3114-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2568 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:–0–