Երևանի 2 վարչական շրջաններում շուրջ 8 ժամ ջուր չի լինի

03.12.2024, 10:30
Շուրջ 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 2 վարչական շրջաններում
Երևանի 2 վարչական շրջաններում շուրջ 8 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում։

Կենտրոն վարչական շրջանում՝

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 3-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Գլինկա 19-23 շենքերի և 1 նրբ., Լուսիկ Լիսինյան 1-50 տների ջրամատակարարումը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 3-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի  Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկի Թաղ., Իսակովի 19/4-95 շենքերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ։