Անձրև, մառախուղ, ձյուն. իրավիճակը ճանապարհներին՝ 16։00-ի դրությամբ

12.12.2024, 16:14
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ 16։00-ի դրությամբ
Անձրև, մառախուղ, ձյուն. իրավիճակը ճանապարհներին՝ 16։00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի (Բյուրական, Օհանավան բնակավայրերի հատված), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Արտաշատի, Գուգարքի տարածաշրջաններում՝ անձրև, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։

Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր, Վարդենյաց լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: