Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1075 նոր դեպք, 583 մարդ առողջացելէ, 19 մարդ առողջացել է

14.04.2021, 11:04
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1075 նոր դեպք, 583  մարդ առողջացելէ, 19 մարդ առողջացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1075 նոր դեպք, 583  մարդ առողջացելէ, 19 մարդ առողջացել է
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է:–0–