Կորոնավիրուսի 1067 դեպք, կոմունալների փոխհատուցման նոր ծրագիր. ամփոփում ենք ապրիլի 15–ի լրահոսը

15.04.2020, 08:00
Կորոնավիրուսի 1067 դեպք, կոմունալների փոխհատուցման նոր ծրագիր. ամփոփում ենք ապրիլի 15–ի լրահոսը
Կորոնավիրուսի 1067 դեպք, կոմունալների փոխհատուցման նոր ծրագիր. ամփոփում ենք ապրիլի 15–ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 15–ի առավել ուշագրավ նորությունները։

  • Նախօրեին Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի դրական դեպքերը կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը։ Այս մասին Facebook–յան ուղիղ եթերում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ ԱՆ–ից հայտնել են, որ գրանցվել է մահվան ևս երկու դեպք։

  • Կառավարությունը նախօրեի՝ ապրիլի 14-ի որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020թ.–ի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է կիրառե կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստեր։–0–