Փետրվարի երրորդ 10–օրյակում Հայաստանում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները․ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տնօրեն (ՖՈՏՈ)

16.02.2025, 19:26
Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը, սպասվում են տարվա ամենացածր ջերմաստիճանները․ ՖՈՏՈ
Փետրվարի երրորդ 10–օրյակում Հայաստանում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները․ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի տնօրեն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի վերջին տասնօրյակում մեր հանապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները։ 

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Փետրվարը մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով, այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց», – նշել է Ազիզյանը։ 

Նրա խոսքով, եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները: