Դոնոր մահից հետո. Հայաստանում մտադիր են փոխել օրգանների փոխպատվաստման օրենքը
21.10.2019,
20:31
Հետագա փոխպատվաստման նպատակով մահացած մարդկանց ներքին օրգաններ վերցնելու թեման մի քանի ամիս առաջ ցնցեց հայ հասարակությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հետագա փոխպատվաստման նպատակով մահացած մարդկանց ներքին օրգաններ վերցնելու թեման մի քանի ամիս առաջ ցնցեց հայ հասարակությունը։ Առաջին անգամ «Մարդու օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մտադրության մասին խոսեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի մարտին։
Օրեր առաջ Երևանում սեմինար է կայացել Թորոսյանի մասնակցությամբ, որի ընթացքում նախարարը վերահաստատել է գործող օրենսդրությունը փոխելու մտադրությունը, նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները կարող են տևել 2-3 տարի։
Գործող օրենքը և փոխպատվաստման պայմանները
2002 թվականին ընդունված օրենքը սահմանում է մարդու օրգանների փոխպատվաստման իրավական հիմքերը, դոնորի, ռեցիպիենտի և ընդգրկված բժշկական բուժհաստատությունների իրավունքներն ու պարտավորությունները։ Դրա դրույթները տարածվում են վերարտադրողական համակարգի, արյան և դրա բաղկացուցիչների հետ կապված օրգանների, դրանց մասերի և հյուսվածքների վրա։
Օրենքի համաձայն, ողջ դոնորից կամ մարմնից փոխպատվաստում կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե բժշկական մյուս միջոցները չեն կարող երաշխավորել հիվանդի կյանքի պահպանումը և/կամ առողջության վերականգնումը։ Օրգանների փոխպատվաստումը կատարվում է դրամական կամ այլ փոխհատուցում չստանալու պայմանով, եթե դոնորի` փոխպատվաստման համար գրավոր համաձայնության մեջ այլ տարբերակ նախատեսված չէ։
Օրենսդրության վերանայման նախաձեռնությունը
Ինչպես հայտնեց Թորոսյանը, գործող օրենքի լրացումները թույլ կտան Հայաստանում ներդնել երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման պրակտիկա ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորներից։
«Մենք արդեն ունեն գործնականում ամբողջը, ինչ անհրաժեշտ է այդ ծրագրի համար, այդ թվում, քաղաքական կամք։ Դա թույլ կտա մեզ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել»,– հայտնում է Արմենպրեսը։
Նախարարի խոսքով, դիակային դոնորների օրգանների օգտագործման պրակտիկայի ընդլայնման համար անհրաժեշտ է բժշկական սպասարկման համակարգի բարեփոխում մի շարք իրավական նորմերի փոփոխությամբ։
Որպես գլխավոր ասպեկտ Թորոսյանը նշում է դոնորի օրենսդրական կարգավիճակի փոփոխությունը` կամավորության սկզբունքից մերժում։
«Մարդը, որը չի ցանկանում, որ իր մահից հետո իր օրգաններն օգտագործվեն այլ մարդկանց կյանքեր փրկելու համար, կարող է հրաժարման դիմում գրել, և մենք ռեեստրում կտեսնենք, որ իրավունք չունենք օգտագործելու այդ մարդու օրգանները։ Մենք կկարողանանք օգտագործել այն մարդկանց օրգանները, ովքեր հրաժարվելու դիմում չեն գրել»,– ասաց նա։
Առողջապահության նախարարության հիմնավորումը
Թորոսյանի խոսքով, օրգանների փոխպատվաստման համար օրենսդրական մակարդակով ամեն ինչ պատրաստ է, մնում է գործնական կիրառումը։ «Քանի դեռ դոնորի ուղեղի մահը հաստատված չէ, օրգանների փոխպատվաստման մասին խոսք լինել չի կարող»,– ընդգծեց նա։
Նախարարը նշեց, որ օրենսդրության փոփոխությունը թելադրված է բացառապես մարդասիրության և գթասրտութւյան սկզբունքներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր օրգանների փոխպատվաստման կարիք ունեն։
«Այսօրվա դրությամբ» Հայաստանում կա շուրջ 100 մարդ, որ մշտական դիալիզի կարիք ունի։ Ծրագրից հրաժարվելը կարող է նրանց զրկել ավելի լավ կյանքից»,– ասաց նա։
Նախարարի խոսքով, առաջնահերթ և կարևորագույն խնդիր է երիկամների փոխպատվաստումը, այլ օրգանների` լյարդի, սրտի, թոքերի փոխպատվաստման հարցը, որն ավելւ ուշ կբարձրացվի։
Թորոսյանը նշեց նաև, որ կենդանի դոնորներից երիկամի փոխպատվաստման դեպքերի թիվն այս տարի աճել է։ Նա ընդգծեց, որ երիկամների կամ լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները ստիպված են դիմել այլ երկրներ և վճարել 30–ից 150 հազար դոլար, ընդ որում, հիմնականում, փոխպատվաստման նպատակով օգտագործվում են անկենդան դոնորների օրգանները։ Յուրաքանչյուր վիրահատության համար պետությունը հատկացնում է 2.5 մլն դրամ։
Ինչպե՞ս է արձանագրվում ուղեղի մահը
Երբ գլխուղեղը մեռնում է, վերակենդանացման միջոցառումների օգնությամբ կարելի է արհեստականորեն պահել սրտի ֆունկցիաները, արյան շրջանառության և շնչառության համակարգերի գործունեությունը։ Դա կարող է կեղծ տպավորություն ստեղծել, թե մարդը դեռ ողջ է, բայց իրականում ուղեղի մահից հետո նա որպես անձ արդեն գոյություն չունի։
Ուղեղի մահն իրավունք ունի հաստատելու կոնսիլիումը, որին չեն կարող մասնակցել օրգաններ վերցնելուն և փոխպատվաստմանը մասնակցող մասնագետները։
«Համաձայնության կանխավարկածի» համաշխարհային պրակտիկան
Տարբեր երկրներում դիակային դոնորությունը տարբեր կերպ է կազմակերպվում։ Բազմաթիվ երկրներում գործում է, այսպես կոչված, «հարցված/հայտարարված համաձայնության» սկզբունքը, այսինքն, դոնորից կարելի է վերցնել օրգանները, եթե նա դեռ իր կենդանության օրոք պաշտոնապես համաձայնություն է տվել դառնալ դոնոր և ստացել է դոնորի վկայական։
Հակառակ դեպքում մարդու օրգանների օգտագործման թույլտվություն կարող են տալ նրա ամենամտերիմ հարազատները։ ԱՄՆ–ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում գործում է այդ սկզբունքը։
Այլ երկրներում գործում է, այսպես կոչված, «օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության կանխավարկածը»։ Դա նշանակում է, որ օրենքը թույլ է տալիս օգտագործել մահացած մարդու օրգանները, եթե ինքը կենդանության օրոք կամ նրա հարազատները նրա մահից հետո անհամաձայնություն չեն հայտնել։ -0-