423
4.13
402.21
+12
Եղանակը Երևանում
Հայ

Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ. մտքերի խանգարու՞մ, թե՞ պարզապես խուճապ

15:08
14 Հուլիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վերաբերող Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և ղեկավարության վերջին հայտարարությունները վհատեցնում են աչքի ընկնող հակասությամբ և արդարացված կասկածներ են առաջացնում այս հարցի շուրջ Բաքվի մոտ ունեցած միասնական մոտեցումների առկայության առումով:

Մի շարք հայ փորձագետներ կարծում են, որ ադրբեջանական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների շուրթերից հնչած փոխբացառող արտահայտությունները վկայում են կամ տիրող խուճապի, կամ էլ մանևրելու փորձերի մասին:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի կառավարության նիստի ժամանակ փորձել է բացել «խաղաքարտերն» ու իրեն հատուկ մեկնաբանությամբ ներկայացրել, այսպես կոչված, թարմացված «մադրիդյան սկզբունքները»՝ դիտմամբ մոռանալով հրապարակել որոշ առանցքային դրույթներ, առանց որոնց կարգավորումը գրեթե անհնար է:

Այնուամենայնիվ, Ալիևը ստիպված էր ընդունել, որ կարգավորման սկզբունքներով նախատեսվում է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում՝ այդ դրույթը համարելով ընդունելի:

Նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովն ավելի հեռու գնաց: Նա հայտարարեց, որ Ադրբեջանը գնում է զիջումների՝ համաձայնելով Ղարաբաղին տրամադրել միջանկյալ կարգավիճակ, նա ավելացրեց, որ խնդրի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից, հակամարտության կողմերից որևէ մեկի հաղթանակի երաշխիք կամ երաշխավորում չեն:

Թվում է, թե ձևավորվող «ներդաշնակությունը» հանկարծակի խախտում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էլհամ Պոլուխովը, ով միջանկյալ կարգավիճակի մասին պնդումներն, այդ թվում նաև սեփական նախագահի խոսքերն անվանել է «անհեթեթ ու անտրամաբանական»:

Արդեն անզեն աչքով նկատվող խանգարումն ու տատանումը կարող են վկայել ցանկացած բանի մասին, բայց ոչ ինքնավստահության, ադրբեջանական իշխանության վերնախավում Ղարաբաղի շուրջ միասնական դիրքորոշման և հետագա քայլերի ամբողջական գիտակցման մասին:

Հատկանշական են նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունները, որոնք տարբերվում են անսովոր խաղաղասիրությամբ և խաղաղ համաձայնագրի շուրջ ակտիվ աշխատելու պատրաստակամությամբ:

Մամեդյարովը նույնիսկ ճանաչում է ազատ կամարտահայտության միջոցով ինքնորոշման հայերի իրավունքը՝ միաժամանակ հույս ունենալով «համոզել» ղարաբաղցիներին մտնել Ադրբեջանի կազմ՝ խոստանալով նրանց տնտեսական շահեր: Ադրբեջանի արտգործնախարարի խղճի վրա թողնելով տնտեսության հետ որևէ կապ չունեցող խնդրի իրական էությունը գիտակցելու ունակության բացակայությունը՝ չի կարելի չնշել, որ այս հարցում ևս Բաքվից հակասական հայտարարություններ են հնչում:

Եթե Մամեդյարովը կարող է միայն կարծել, թե Ղարաբաղի հայերը կքվեարկան այս կերպ, այլ ոչ թե ուրիշ կերպ և մտորում է, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել դրա համար, ապա Ադրբեջանի նախագահը միանշանակ կերպով պնդում է, որ «Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի բաժանումն ու նրան անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա»:

Ալիևի հայտարարության մեջ թաքնված է որոշակի խորամանկություն, որն, ամենայն հավանականությամբ, ուղղված է ներքին սպառողին, քանի որ կարգավորման սկզբունքների մեջ ներառված Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքի մասին դրույթը՝ իրավաբանորեն պարտադրվող արդյունքներով, չի հանգեցնի ոչ այլ ինչին, քան այսօրվա իրողությունների միջազգային ճանաչմանը:

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցի վերջնական և անդառնալի լուծման որևէ կարգավորում անհնար է: Դա վաղուց հասկացել են միջազգային միջնորդները, և  ամենայն հավանականությամբ կսկսեն գիտակցել նաև Ադրբեջանում: Գոյություն ունեցող իրողությունների անտեսումը միայն ձգձգում է որոշումների ընդունումը:-0- 

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը