Գալիանոյով դյութված
27.10.2015,
13:21
Անձրևոտ և թախծոտ կիրակի օրվա երեկոն դեռ երկար կհիշեն լեգենդար ակորդեոնահար, բանդոնեոնահար և կոմպոզիտոր Ռիշար Գալիանոյի ստեղծագործության սիրահարներն այն զարմանահրաշ համերգի շնորհիվ, որ նա ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի պատերի ներքո։ Մաեստրոն ելույթ ունեցավ Հայաստանի կամերային նվագախմբի ուղեկցությամբ, որը գլխավորում է դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անձրևոտ և թախծոտ կիրակի օրվա երեկոն դեռ երկար կհիշեն լեգենդար ակորդեոնահար, բանդոնեոնահար և կոմպոզիտոր Ռիշար Գալիանոյի ստեղծագործության սիրահարներն այն զարմանահրաշ համերգի շնորհիվ, որ նա ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի պատերի ներքո։ Մաեստրոն ելույթ ունեցավ Հայաստանի կամերային նվագախմբի ուղեկցությամբ, որը գլխավորում է դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։
Գալիանոն ելույթը սկսեց բարոկո ոճի երաժշտությամբ` ակորդեոնով կատարելով Բախի ջութակի և հոբոյի կրկնակի կոնցերտը, ինչպես նաև Մոցարտի կլարնետի և նվագախմբի կոնցերտից մի հատված։ Նա կատարեց նաև մի քանի սեփական ստեղծագործություններ և վերջում` Աստոր Պիացոլայի կոնցերտը բանդոնեոնի և նվագախմբի համար։
Առաջին իսկ ակորդներից Մաեստրոյի մեջքի հետևում բեմի վրա լոտոս ծաղկեց։ Դանղաղ ուղղվում էին թերթիկները, ցողունները տարածվում էին բեմով, ձգվում դեպի երգեհոնի վեր խոյացող խողովակները, միահյուսվում երաժիշտների ձեռքերին։ Կոկոնները ճոճվում էին ակորդեոնի ելևէջներին համահունչ, դյութում սառած հանդիսատեսին, լցնում դահլիճը, օդում տարածում թարմ տտպահամը, որի կենտրոնում երաժիշտը հեշտությամբ անցնում էր գործիքի ստեղների վրայով։
Աննկատ կերպով լոտոսի ծաղիկը վերածվեց սպիտակ կարապի, որը հանդարտ սահում էր ջրի վրայով` գեղեցիկ կորացնելով բարակ և ուժեղ պարանոցը։ Ջրերի հայելին ծածկվում էր թեթև ալեծալքերով, շրջաններ կազմում, ծփում էր երաժիշտների ոտքերի տակ։ Կարապը մերթ անհետանում էր դահլիճի սյուների հետևում, մերթ կրկին հայտնվում էր` լողալով դեպի բեմեզրը... Իսկ ակորդեոնը և ջութակ էր երգում, և հոբոյ, աներևակայելի գեղեցկության ելևէջներ էր արձակում, կանչում էր իր հետևից` աննկարագրելի երջանկություն խոստանալով։
... Եվ քամի փչեց, և վեր բնարձրացավ ծիրանենու գունատ թերթիկների թեթև մի ամպ` փոքրիկ սպիտակ մեղուների բույլ, որոնք պտտվում էին թեթև պարի մեջ և ընկնում սպիտակ փրփուրի տեսքով` նստելով առաստաղի մոտ առկայծող ջահերի վրա, ծածկում բազկաթոռների բազրիքները, սլանում ամբողջ դահլիճով։ Եվ այդ պարի կենտրոնում Երաժիշտն էր, նրա ակորդեոնը մեկ սեղմվում, մեկ բացվում էր հանդիսատեսին ընդառաջ` ազատ արձակելով բուրումնավետ փոքրիկ ծաղիկների խմբեր։
Մոցարտի աստվածային երաժշտության ելևէջների ներքո բեմի վրա մի ողջ կյանք անցավ` առաջին ճիչից մինչև վերջին շունչը։ Այնտեղ կար ամեն ինչ` մանկական անհոգ հնարքներ, որոնց մասին պատմում էր գործիքի ամեն հարվածը, և պատանեկության բուռն հորձանուտներ, երբ ակորդեոնահարը հազիվ էր հասցնում իր հերոսի հետևից նրբանցքներով և փակուղիներով, և հանդարտ հասունություն, երբ երաժշտությունը լի էր կյանքի բոլոր գույներով, և անխուսափելի հոգնած ծերություն։ Գագաթից սահող գեղգեղանքները տանում էին այնտեղ, ուր խամրում են գույները և բթանում ձայները` երկնքի անտարբեր լազուրում թողնելով միայն հրաժեշտի երգի զրնգուն ձայնը։
Գալիանոյի ֆրանսիական փոքրիկ սյուիթը` իհարկե, Փարիզ... Փարիզը` սպիտակ սլացիկ վարագույներով պատուհանից` անձայն կտորի թափանցիկ ընթացքը, թևի կտրուկ թափահարումն ու հանդարտ ընկնելը փարիզյան երկնքում, իսկ քաղաքային այգում ակորդեոնի տակտի ներքո պարում է միայնակ ծաղրածուն` հավասարակշռությունը պահելով դեղին տերևներով ծածկված ձողի վրա։
Իսկ նրա կողքով շտապելով անցնում են ծաղկավոր հովանոցներով անցորդները` փաթաթվելով գործած շարֆերով։ Թախծոտ ժպիտով միմոսը նրանց է մեկնում ձեռքերը, բայց զուր, և նա կարծես իջնում է ակորդեոնահարի կողքին գտնվող թաց նստարանին, իսկ երաժիշտը սիրահարված աչքերով շոյում է իր գործիքի քրտնած ստեղները։
Իմ մեջքի հետևում նստած էր մի ծեր կին` հին մանտոյով և թեք դրած գլխարկով։ Ամբողջ համերգի ընթացքում նա ինչ–որ թուղթ էր ճմռում, զնգզնգացնում էր պայուսակի կոճակը, ինչ–որ բան էր բարձրացնում հատակից, քթի տակ ինչ–որ ծանոթ մեղեդիներ էր մրմռում։ Պտտվել չէի կարող, քանի որ կկորցնեի այն կախարդական թելը, որ մանում էր Մաեստրոն բեմի վրա։
Բայց երբ բուռն ծափահարությունները Գալիանոյի երրորդ բեմելից հետո սկսեցին հանդարտվել, և հանդիսատեսը սկսեց դանդաղ լքել տարածքը, իմ տեսադաշտում ակամայից հայտնվեց անհանգիստ հարևանուհիս։ Տարեց կինը սողոսկում էր դեպի ելքը` գլխավերևում պահելով թղթե մի նավակ, որը, կարծես, թատրոնի տոմսից էր պատրաստվել։ Ահա՜ ինչով էր զբաղված նա ողջ համերգի ընթացքում` ճերմակ առագաստանավ էր կտրում իր փոքրիկ կառամատույցով, նավակայմով, առագաստներով և դրոշներով։ Տատիկը ժպտում էր անցորդներին` զգուշորեն գլխավերևում պահելով իր ստեղծագործությունը։ Բայց ես նրան կորցրի տեսադաշտիցս, իսկ նավակը դեռ երկար տատանվում էր մարդկանց գլխավերևներում, կարծես, հեռանալով դեպի անձրևոտ ու մռայլ փողոցները։ Որպես վերջին ակորդ, որպես ողջույնի ժեստ, որպես հրաժեշտի ժեստ... -0-
Ելենա Դավիդյան