427.55
4.27
394.71
-2
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ կորոնավիրուսի բուժման ընթացքի շուրջ, պացիենտը հայտարարում է, որ իրեն դուրս են գրել առանց կրկնակի թեստավորման, ԱՆ–ն հերքում է

23:09
29 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանը վերջերս ավարտել է հիվանդանոցում կորոնավիրուսի 10–օրյա բուժումը, սակայն, վերադառնալով տուն, հայտարարել է, որ իր բուժումը հիվանդանոցում կիսատ է մնացել։

Բաբաջանյանը hetq.am–ի հետ զրույցում պատմել է իր բուժման ցնցող մանրամասները։ Նրա խոսքով, իրեն դուրս են գրել հիվանդանոցից առանց կրկնակի թեստավորման։ Իսկ ԱՆ–ից հերքել են Բաբաջանյանի պնդումները` նշելով, որ նրան դուրս են գրել հիվանդանոցից, քանի որ նա չի ունեցել ախտանշաններ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել իրավիճակն ու ներկայացնել սկանդալի բոլոր կողմերի դիրքորոշումները։

Загружается новость ... "Лево"

Ընդհատված հոսպիտալացում

Hetq.am–ին տված հարցազրույցում Բաբաջանյանը հայտարարել է, որ մայիսի 9–ից զգացել է, որ թույլ է, ջերմությունը հասել է 38–ի։ Մայիսի 12–ին հանձնած կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական պատասխան, իսկ արդեն մայիսի 13–ին կրկնակի հանձնած թեստը դրական է եղել։
Բաբաջանյանը կնոջ հետ հոսպիտալացվել է Օրթոպեդիկ հիվանդանոց, որը վերապրոֆիլավորվել է և սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։ Օրվա մեջ իրենց մոտ երկու անգամ մտել է հերթապահ բժիշկը և քույրը, որը սրսկումներ է արել։ 24 ժամվա մեջ բուժանձնակազմի հետ շփվել է 5-10 րոպե։

Նա չի կարողացել ստանալ ոչ մի հարցի պատասխան ՝ որ փուլում է բուժումը, ինչ դեղեր են ստանում, ինչպիսին են հետազոտությունների պատասխանները։

Երկու օր անց Բաբաջանյանի ու նրա կնոջ մոտ ռենտգենի արդյունքում ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։

«Երկու անգամ խորխի անալիզ եմ տվել, մինչև այսօր դրանց պատասխանները չունեմ։ Առաջին անգամ տվածս անալիզից անցել էր 5 օր, հարցնում եմ, թե ի՞նչ է դրա պատասխանը, ասացին, որ պատասխան չունենք, հետո լաբորատորիայից պարզեցին, որ հանձնածս խորխը փչացել է, և թափել են, չեն էլ զգուշացրել, որ անհրաժեշտ է նորից հանձնել այդ անալիզը։ Բուժման ընթացքից մեկ շաբաթ հետո իմ համառ պնդումներից հետո միայն երկրորդ անգամ այդ անալիզը վերցրին, որի պատասխանը մինչ օրս չունեմ։ Իմ հետազոտությունների պատասխաններն եմ ուզում, չկան», – նշել է Բաբաջանյանը։

Արամ Բաբաջանյանին և նրա կնոջը մայիսի 23–ին դուրս են գրել առանց կրկնակի թեստավորման։

«Մեզ դուրս գրելիս ասացին, որ երեք օր պետք է սիստեմաներ ստանաք, տվեցին դեղերի ցանկ։ Ասացինք՝ թեստ արեք, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք բժիշկ հրավիրել տուն։ Ասացին՝ ձեզ պոլիկլինիկայում թեստ կանեն։ Պոլիկլինիկայի հետ կապ ենք հաստատում և հայտնում, որ մեր բուժումը պետք է շարունակվի։ Ասում են՝ մենք այդպիսի ցուցում չունենք», – նշել է Բաբաջանյանը։

Ինքնամեկուսացման խնդիրները

Ինչպես նշել է Բաբաջանյանը, ոստիկանությունից նրանց զգուշացրել են, որ պետք է մնան տանը։

«Հիմա չգիտենք՝ մեր երկկողմանի թոքաբորբն ինչ վիճակում է։ Բացի թոքաբորբը, իրենց «բուժման» արդյունքում առողջական նոր խնդիրներ ունեցա, որոնք կապված են լյարդի հետ, ինչպես նաև սնկային հիվանդություն սկսվեց, որի դեմ բուժումը սկսեցին միայն հակաբորբոքայինի կուրսի վերջին հատվածում։ Ուզում եմ ստանալ 10 օր հիվանդանոցում գտնվելու ընթացքում իմ ստացած բուժման սխեման, տեսնեմ՝ որ օրը ինձ ինչ դեղեր են ներարկել, ինչ չափաբաժնով, որն ինձ անհրաժեշտ է հետագա բուժումս կազմակերպելու համար։ Կասկածներ ունեմ, որ ստացված բուժման արդյունքում նաև այլ խնդիրներ են առաջացել ինձ մոտ։ Որքան էլ դիմեցի հիվանդանոցի ղեկավարությանը, այդպես էլ չստացա իմ էպիկրիզը, այն, ինչ ինձ տվեցին, ձեռագիր երկու տող է, որը իրականում իմ ստացած բուժմանը չի համապատասխանում»,– հայտարարել է Բաբաջանյանը։

ԱՆ–ի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook–յան իր էջում պարզաբանել է, որ Բաբաջանյանն ու նրա կինը հիվանդանոցից դուրս են գրվել բուժման ընթացքի տասներորդ օրը մայիսի 24-ին, քանի որ չեն ունեցել ախտանշաններ։

Նիկողոսյանն ընդգծել է, որ ընդունման օրը պացիենտներին զննել են ինչպես հերթապահ բժիշկը, այնպես էլ թոքաբանը և նույն օրը երկուսին էլ կատարվել է կրծքավանդակի ռենտգեն- հետազոտություն, և երկուսի մոտ էլ ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում:



«Բուժումը մշտապես հսկվել է համապատասխան մասնագետների՝ թոքաբանի, սրտաբանի կողմից, կատարվել են ստուգիչ ռենտգեն
հետազոտություններ մեկ շաբաթ հետո: Բուժումը ընթացել է հարթ», – նշել է մամուլի քարտուղարը։

Նիկողոսյանի խոսքով, պացիենտի պնդումները, որ իրեն չեն այցելել բժիշկներ և այլ բուժաշխատողներ, անհիմն են։

«Պացիենտը պահանջել է, որ իրեն և կնոջը ցուցաբերեն անհատական մոտեցում և բժիշկները կամ բուժքույրերը շատ երկար մնան հիվանդասենյակում, որը ճիշտ չէ համաճարակաբանական տեսանկյունից, ինչպես նաև տուժելու էին մյուս պացիենտները», – նշել է նա`ավելացնելով, որ Արամ Բաբաջանյանը պահանջել է արտոնյալ պայմաններ՝ պահանջելով, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր, կասկածի տակ դնելով հիվանդանոցի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները։

«Կենտրոնի կողմից ցուցաբերած բուժօգնության բարձր մակարդակի մասին վկայում է այն փաստը, որ առ այսօր այնտեղ բուժվել և բուժվում են թվով 584 COVID-19 դրական պացիենտներ, որոնցից 90-ն անցել են վերակենդանացման բաժանմունքով՝ եղել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում», – ընդգծել է Նիկողոսյանը։

Սոցցանցերի արձագանքը

Facebook–ում Նիկողոսյանի արած գրառման տակ շատ օգտատերեր իրենց դժգոհությունն են հայտնել նրա պատասխանի կապակցությամբ` խնդրելով պարզաբանել, թե արդյոք Բաբաջանյանները կրկնակի թեստավորվել են դուրս գրվելու ժամանակ, թե ոչ։ Շատերը նշում էին, որ գերատեսչությունը ոչ պատշաճ բուժման մեղքը բարդում է պացիենտի վրա։

Բաբաջանյանի պատասխանը

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությանն ի պատասխան` Արամ Բաբաջանյանը hetq.am–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գերատեսչությունը փորձում է մեղքը բարդել իր վրա։ Նա նշում է, որ չնայած նախարարության հայտարարություններին, բուժումը տնային պայմաններում արդյունավետ չէ, և էպիկրիզը նա այդպես էլ չի ստացել։

«Ես և կինս 4 օր է՝ տանն ենք, չունենք պատասխան՝ վարակակիր ենք, թե՞ չէ, թոքաբորբ ունենք, թե՞ չէ, կարո՞ղ եմ տանից դուրս գալ և գնալ անալիզներ հանձնելու, թե՞ չէ», – նշել է Բաբաջանյանը` զգուշացնելով, որ պատրաստ է դիմել դատախազություն, իրենց միջոցով պահանջել, որ իրեն ներկայացնեն արյան, խորխի անալիզները, ռենտգենի պատասխանները։

Загружается новость ... "Право"

Մեկուսացման նոր մեխանիզմներ

Մայիսի 22–ից ՀՀ առողջապահության նախարարությունը սկսեց կիրառել կորոնավիրուսի բուժման, վերահսկման և մեկուսացման նոր մեխանիզմներ։ Քաղաքացիները մեկուսացման վայրերից ուղարկվեցին տուն, որտեղ փաստորեն պետք է մնան ինքնամեկուսացման մեջ`առողջապահության առաջնային օղակի համակարգի աշխատակիցների վերահսկողության ներքո։ Չեն հոսպիտալացվելու նաև այն քաղաքացիները, որոնք ունեն հիվանադության թեթև ընթացք կամ այն ընթանում է առանց ախտանիշների։

Հայաստանում մայիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8676 դեպք, որոնցից 3297-ն` առողջացած, 120-ը` մահվան ելքով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը