Բացառիկ և առանձնահատուկ. Հայաստանում կարտադրվեն «Կալաշնիկով» ինքնաձիգերի նոր մոդելներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
06.06.2020,
16:05
Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգերի գործարանը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգերի՝ Ռուսաստանի հետ համատեղ արտադրության գործարանը: Ինքնաձիգերի հավաքումը Երևանում իրականացնելու է «Նեյտրոն» գիտա-արտադրական միավորումը:
Սկզբնական փուլում Իժևսկի մեխանիկական գործարանը մատակարարելու է ինքնաձիգերի դետալները, իսկ հետագայում նախատեսվում է գործարկել դետալների տեղական արտադրություն։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Երևանում ԱԿ-103 ինքնաձիգերի արտադրության կազմակերպման մանրամասները:
Արտադրության մասին պայմանավորվածություն

Ինքնաձիգերը հավաքելու կազմակերպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2018թ.-ի օգոստոսին Մոսկվայում «Նեյտրոն» գիտա-արտադրական միավորման ղեկավար Դավիթ Գալստյանի և «Կալաշնիկով» կոնցեռնի տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի հանդիպման ժամանակ:
2019թ.-ի սկզբին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանում ընդունել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Այն ժամանակ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բոլոր այն նախագծերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրության կազմակերպմանը:
Ինքնաձիգերի փուլային հավաքման համար նախատեսված կոմպլեկտավորող դետալների մատակարարման պայմանագիրը կնքվել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության 2020թ.–ի մայիսի 15–ի որոշման հիման վրա։
«Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգերի արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարով:
Ինքնաձիգերի արտադրության կազմակերպում
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեց «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչ Իգոր Գորդիենկոն, գործարանի աշխատանքը կկազմակերպվի երկու փուլով:
«Սկզբնական փուլում բոլոր դետալներն ու անհրաժեշտ հումքը մատակարարվելու է Ռուսաստանից: Երկրորդ փուլը նախատեսում է հասարակ դետալների արտադրություն, որոնք անհրաժեշտ են տեղում հավաքման համար՝ կրկին ռուսական տեխնոլոգիաների կիրառմամբ: Դեռևս վաղ է խոսել տարեկան արտադրության հստակ քանակի մասին, քանի որ մենք դեռևս պատրաստվում ենք ընդհանուր տեխնոլոգիական գործընթացին: Բայց խոսք կարող է լինել տասնյակ հազարավոր միավորների մասին»,- ասաց նա:
Նրա խոսքով, արտադրության սկզբնական փուլում ներգրավված են լինելու սպառազանության վերանորոգման և մշակման տեղացի մասնագետներ:
«Մասնագետներն արդեն ընտրվել են բացառապես Հայաստանում: Նրանք պետք է հավաքեն դետալները, ստուգեն, վերահսկեն ողջ գործընթացը: Ներկա կազմից հինգը զինագործներ են, ովքեր արդեն ունեն համապատասխան որակավորում և լրացուցիչ ուսուցման կարիք չունեն, ունենք տեխնիկական վերահսկման բաժնի երկու մասնագետ, իսկ մնացած աշխատողները կատարում են գործառույթներ, որոնք լրացուցիչ պատրաստման կարիք չունեն: Արտադրության զարգացմանը զուգահեռ կավելանա նաև մասնագետների թիվը»,- նշեց նա:
Գորդիենկոն ընդգծեց, որ ինքնաձիգերի արտադրությունը բացառիկ է և Հայաստանի պատմության մեջ դեռ առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերությունն արտադրելու է նոր սերնդի ինքնաձիգեր:
«ԱԿ-103 ինքնքձիգերը նոր, մեծ պահանջարկ ունեցող մոդել է, քանի որ դրա բնութագիրն ավելի լավն է, քան ԱԿՄ մոդելների դեպքում: Հենց այդ կապակցությամբ որոշում է ընդունվել արտադրել այս մոդելները: Այս փուլում միայն այս մոդելի արտադրության թույլտվություն է տրված, բայց հետագա փուլում՝ կերևա»,- հավելեց նա:
Արտադրական հնարավորությունների ընդլայնում

Գորդիենկոյի խոսքով, ընկերությունն արդեն երկրորդ փուլում մտադիր է ստանալ առանձին լիցենզիա և սկսել Երևանում արտադրել ինքնաձիգերի կոմպլեկտավորող դետալներ։ Նախատեսվում է արտադրության ծավալը մեծացնել մինչև տարեկան 50 000 արտադրանք:
«Սկզբում կպատրաստենք ավելի պարզ դետալներ, հետո կանցնենք բարդերին»,- պարզաբանեց նա:
«Նեյտրոն» գիտա-արտադրական միավորման սպառազինության գծով փորձագետ Արկադի Շահնազարյանն իր հերթին նշեց, որ արտադրության երկրորդ փուլում ընկերությունը ծրագրում է ընդլայնել արտադրամասերի քանակը և ավելացնել նաև տեխնիկական ծառայությունները: Բացի զենքից, գործարանում նախատեսվում է արտադրել գիշերային տեսանիելիության համակարգեր ՀՀ Զինված ուժերի կարիքների համար:
«Կա 3-4 հիմնական ուղղություն` զենքի հավաքում, ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով, դրանց փաստաթղթավորում, տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն ու հավաքում, ինչպես նաև տարբեր տրամաչափի փամփուշտների արտադրություն»,- հայտնեց նա:
Նրա խոսքով, հուլիսին նախատեսվում է սկսել գործարանի կառուցման աշխատանքիներն Աբովյանում, որտեղ հետագայում կարտադրվեն փամփուշտներ, ինչպես նաև կվերանորոգվի ռազմական և բանակային ավտոմոբիլային տեխնիկա:
Նոր մոդելի առավելությունները

Տեխնիկական բնութագրի համաձայն, ԱԿ-103 ինքնաձիգն ԱԿ-74Մ ինքնաձիգի էքսպորտային տարբերակն է, որն առանձնանում է համապատասխանաբար 5,56×45 մմ. և 7,62×39 մմ. փամփուշտների օգտագործմամբ:
Շահնազարյանի խոսքով, նոր մոդելի առավելությունն է ցանկացած օպտիկական սարքերի օտագործման հնարավորությունը, այդ թվում` ջերմային և գիշերային տեսանելիության։
Նշենք, որ ԱԿ–74–ն ամենամասսայական ինքնաձիգերից է աշխարհում։ Ամբողջ աշխարհում կա ԱԿ և ԱԿ 74 տեսակի ավելի քան 18 մլն նմուշ։
Հայ–ռուսական ռազմական համագործակցություն
Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ–ի գծով։ Հայաստանում տեղակայված է 102–րդ ռազմաբազան։
2019թ.–ի դեկտեմբերի 21–ին Հայաստանը Ռուսաստանից ստացել է «ՏՈՐ» զենիթահրթռիային համալիրի առաջին խմբաքանակը։ 2019թ.–ի սկզբին Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված պայմանագրի շրջանակում Երևան բերվեցին ՍՈւ–30ՍՄ ռուսական երկու կործանիչները։–0–