428.41
4.27
396.05
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան. ինչպե՞ս ապրել ճգնաժամից հետո

15:39
27 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Իհարկե, այն պայմաններում, երբ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները դեռ վերահսկում են ՊՊԾ գնդի տարածքն ու կրկին պատանդներ են վերցրել, թվում է, թե դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ է հարկավոր անել ճգնաժամից հետո։

Սակայն քննարկման թեմաներն այս պահին էլ բավականին շատ են։ ՊՊԾ գնդում ծավալվող դրամային զուգահեռ կազմակերպվում են «Սասնա ծռերի» խմբի կողմնակիցների հանրահավաքները, իսկ բազմաթիվ առցանց լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակումներ են իրականացնում միջադեպի վայրից։ Սյուժետային հենքը ևս բավականին հագեցած է։ Օր չկա, որ փոխհրաձգություն չլինի, հայտնվում են նոր վիրավորներ, իսկ հիմա նաև` նոր պատանդներ։

Բազմաթիվ հարցեր են ծագում այն մարդկանց իրավասությունների հարցում, ովքեր բանակցություններ են վարում զինված խմբի անդամների հետ։ Այդուհանդերձ, այս բոլոր հարցերը գտնվում են ոստիկանության իրավասության ներքո, և սխալ կլիներ լրագրողների, հրապարակախոսների կամ գիտնականների կողմից միջամտել այս իրավիճակում։ Սակայն այս ամենը չի կարող անվերջ շարունակվել։ Կգա մի պահ, երբ իրավիճակը կհանգուցալուծվի, և ամեն ինչ ժամանակավորապես կհանդարտվի։

Այս պահին այդքան էլ էական չէ այդ խմբի որակավորման հարցը։ Այս սահմանումը պետք է լինի իրավաբանական և նկարագրի հայտնի փաստերը։ Ակնհայտ է, որ «զինված խումբ» սահմանումը չի համապատասխանում այս պահանջներից երկրորդին, քանի որ նկարագրում է միայն հայտնի փաստերի մի մասը։ Երկրում զինված խմբերը շատ են, դրանց կարող են վերագրել բանակի ցանկացած դասակ, սակայն փակագծերի հետևում է մնում այդ խմբի գործունեության բնույթը։

Ավելի կարևոր է այլ հարց. ճգնաժամի հանգուցալուծումից հետո անգամ քաղաքական և հասարակական լարվածությունը չի անհետանա, այն կպահպանվի։ Քանի դեռ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունն իրականացնում էր քաղաքական գործունեություն, տարածում էր հայտարարություններ և կազմակերպում հանրահավաքներ, այդ կազմակերպության գործունեությանն էին միանում առնվազն տասնյակ մարդիկ։ Իհարկե, նրանք չունեին հստակ օրակարգ և գործողությունների ծրագիր, հասարակությանը հայտնի առաջնորդներ, տաղանդավոր հռետորներ և այլն։

Սակայն ամեն ինչ դարձավ ոչ կարևոր, երբ նրանք դիմեցին ծայրահեղ, բռնի մեթոդների։ Նրանց կողմնակիցների թիվը մի ակնթարթում հարյուրապատկվեց։ Եվ արդեն փողոցներում քայլում են հազարավոր մարդիկ` վանկարկելով «Սասնա ծռեր» խմբի առաջնորդների անունները։ Սոցցանցերում այս խմբի գործունեությանն աջակցում են, ամենայն հավանականությամբ, արդեն տասնյակ, գուցե նաև հարյուր հազարավոր մարդիկ։

Նման փաստարկների առկայությունը չպետք է ընկալվի որպես մի երևույթ, որը կարելի է անտեսել կամ լուծել բանակցությունների միջոցով նոր ճգնաժամի դեպքում։ Անհնար է կանխատեսել նոր ճգնաժամն ու դրա մանրամասները, սակայն հարկավոր է նաև գիտակցել, որ այն անխուսափելի է։

Զենքի սև շուկայի վերահսկումը կամ անգամ առավել արմատական ակտիվիստներին լսելը (ինչը պարզեց անարդյունավետ է այս դեպքում) չեն լուծի խնդիրը։ Պատմության մեջ նման երևույթներ, իհարկե, կրկնվել են, օրինակ` 1905–07 թթ.–ին տեղի ունեցած առաջին հեղափոխությունը։

Այսօր Հայաստանում ստեղծվել է նման մի իրավիճակ։ Երկրում ծագել է բավականին սուր քաղաքական ճգնաժամ, այն պետք է լուծվի քաղաքական մեթոդներով։ 2017 թ.–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են հրահրել բռնության սրման նոր ալիքներ, որոնք այս անգամ կլինեն ավելի զանգվածային։ Նույն դերակատարությունը կարող է ունենալ ԼՂ–ում շփման գծի փոփոխությունն ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ դիվանագիտական կարգավորման հետևանքով։

Ժամանակն այդքան էլ շատ չէ։ Այդ պատճառով քաղաքական ճգնաժամի լուծումը պետք է դառնա պետության առաջնահերթ և կարճաժամկետ խնդիրը։ Չեմ կարող ասել, թե ինչպես պետք է տեղի ունենա հանգուցալուծումը։ Հնարավոր շատ միջոցներ վաղուց հասունացել և գերհասունացել են։ Այն միջոցները, որոնք կարող էին նախկինում ազդել իրավիճակի վրա, այսօր արդեն ոչ արդյունավետ են։ Բացի այդ, խնդիրները, որոնք թաքնվում են պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամի խորքում, անլուծելի են։ Կարճաժամկետ հեռանկարում չի հաջողվի լուծել ղարաբաղյան հակամարտությունը կամ զգալիորեն բարձրացնել բնակչության կենսամակարդակը։

Ակնհայտ է մի բան. հարկավոր են շտապ միջոցներ` ուղղված պետության և պետական իշխանության նկատմամբ բնակչության վստահության վերականգնմանը, հնարավոր է համազգային երկխոսության միջոցով։

Հասարակության քաղաքական զիջումները պետք է շաղկապվեն երկրում օրինականության մթնոլորտի վերականգնման հետ, որը քանդվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Այդ միջոցների հաջողության դեպքում միայն հնարավորություն կա, որ կհաջողվի խուսափել հաջորդ ցնցումից։ Չնայած դրա հավանականությունն այդքան էլ մեծ չէ։ –0–

Հրանտ Միքայելյան, Կովկասի ինստիտուտի գիտական աշխատող, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը