Կորոնավիրուսից մահվան նոր դեպք, տեղաշարժի խիստ սահմանափակումներ. ամփոփում ենք ապրիլի 1–ի լրահոսը

02.04.2020, 08:15
Կորոնավիրուսից մահվան նոր դեպք, տեղաշարժի խիստ սահմանափակումներ. ամփոփում ենք ապրիլի 1–ի լրահոսը
Կորոնավիրուսից մահվան նոր դեպք, տեղաշարժի խիստ սահմանափակումներ. ամփոփում ենք ապրիլի 1–ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի`ապրիլի 1–ի առավել ուշագրավ նորությունները։

Загружается новость ... "Лево"

  • Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 39 նոր դեպք, ընդհանուր թիվը` 571։

  • ՀՀ առողջապահության նախարարությունը նախօրեին հայտնել է կորոնավիրուսից ևս մեկ պացիենտի մահվան մասին:

  • ՀՀ նախագահը ստորագրել է երկրում կորոնավիրուսով հիվանդների օնլայն վերահսկման մասին օրենքը:

  • Ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր, որտեղից իրականացվում են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ: Ոստիկանությանը միացել են նաև ԱԱԾ-ի ծառայողները: 

  • ՀՀ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումներ խստացում: Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները, ինչի հետևանքով չի գործելու նաև մետրոպոլիտենը: 

  • Արցախի նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չի հաղթել․ երկրորդ փուլ կլինի:

  • Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել Վայոց Ձորում:-0-