438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածու չի հաղթել․ երկրորդ փուլ կլինի․ ԱՀ ԿԸՀ

16:17
01 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Մարտի 31-ին կայացած՝ Արցախի նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ-ոք չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայն, այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

Ամենաշատ ձայները ստացել են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (ձայների 49,26 %) և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (ձայների 26,4 %), ովքեր էլ կպայքարեն երկրորդ փուլում:
Ըստ նախնական արդյունքների ստացվել է հետևյալ պատկերը՝

Քրիստին Բալայան՝ 202 ձայն / 0,3 %
Վիտալի Բալասանյան՝ 10755 / 14,7 %
Սերգեյ Ամիրյան՝ 106 / 0,2%
Դավիթ Բաբայան՝ 587 / 0,8 %
Բելլա Լալայան՝ 162 / 0,2 %
Արայիկ Հարությունյան՝ 36 076 / 49,26 %
Հայկ Խանումյան՝ 962 / 1,3 %
Դավիթ Իշխանյան՝ 1883 / 2,56 %
Վահան Բադասյան՝ 743 / 1%
Մասիս Մայիլյան՝ 19 360 / 26,4 %
Աշոտ Ղուլյան՝ 1683 / 2,3 %
Ռուսլան Իսրայելյան՝ 368 / 0,5 %
Աշոտ Դադայան՝ 198 / 0,3 %
Մելսիկ Պողոսյան՝ 141 / 0,2 %
անվավեր՝ 2625

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 104 384 քաղաքացի, որոնցից ընտրությանը մասնակցել է 76 728-ը կամ 73,5 %-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ