420.85
4.83
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո

10:15
02 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևին, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը:

Մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։

Բռնցքամարտիկը օրերս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել:

«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- դիմելով նրան՝ ասել է Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը հաջողություն և հաղթանակ է մաղթել Մուրադ Գասիևին առաջիկա մենամարտում և հավելել, որ հետևելու է բռցքամարտիկի ելույթին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

Նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, ինչպես նաև Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
21:59
17 Ապրիլի 2023
ԵԱ. ծանրորդ Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ Գոռ Սահակյանը (67 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում