«Տոկիո 2020» Օլիմպիական խաղերը կարող են անցնել առանց հանդիսատեսի
22.07.2020,
12:20
Որպես օրինակ կոմիտեի ղեկավարը ներկայացրեց Օլիմպիական խաղերի անցկացման այն տարբերակը, որտեղ մարզական օբյեկտներ մուտք գործելու իրավունք կստանան միայն Ճապոնիայում մշտապես բնակվողները

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Տոկիո 2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին չի բացառել, որ կազմակերպիչները կարող են դիտարկել խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հարցը, եթե դա լինի միակ հնարավոր տարբերակը: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ- ը :
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցույթը հետաձգվեց մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, կպահպանվի «Տոկիո 2020» խաղերի անվանումը:
Загружается новость ... "Лево"
«Այս պահի դրությամբ մենք չենք քննարկում Խաղերը առանց հանդիսականների անցկացնելու տարբերակը: Սակայն, մենք պետք է մտածենք, եթե սա միակ հնարավոր սցենարը լինի», - ասել է նա: Միևնույն ժամանակ, Մորին շեշտել է, որ այս պարագայում «հնարավոր է նաև Խաղերի չեղարկումը»:Հարցին, թե ինչպես է նախատեսվում հանդիսատեսի թիվը կրճատել ծախսերը նվազեցնելու և վարակի տարածումը կանխելու համար, Մորին նշեց, որ սա բարդ խնդիր է, որը պահանջում է որոշակի չափանիշների մշակում: Որպես օրինակ նա ներկայացրեց Օլիմպիական խաղերի անցկացման այն տարբերակը, որտեղ մարզական օբյեկտներ մուտք գործելու իրավունք կստանան միայն նրանք, ովքեր մշտապես բնակվում են Ճապոնիայում։
Հունիսին Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես եկավ հաջորդ տարի մրցույթի ձևաչափի պարզեցման համար: Նախատեսվում է, որ դրանք կկազմակերպվեն երեք հիմնական սկզբունքների հիման վրա` անվտանգ միջավայր ապահովելու, Տոկիոյի բնակիչների կողմից հասկանալու համար անհրաժեշտ ծախսերը նվազագույնի հասցնելու և Խաղերի ձևաչափի պարզեցման` նրանց ավելի անվտանգ դարձնելու համար: -0-