415.57
4.67
386.18
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական թիմի մարզիչ. մեր տղաները չէին հասցնում ֆրանսիացիների հետևից

10:42
09 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը ֆրանսիացիների հետ հանդիպմանը իր սաների ջախջախիչ պարտությունը բացատրել է երկու թիմերի խաղի մակարդակի հսկայական տարբերությամբ։

Նախօրերին Նիսում անցկացված խաղն ավարտվել է 0։4 հաշվով։ Ֆրանսիական հավաքականի կազմում աչքի են ընկել Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը (35), «Քրիստալ Փելըսի» կիսապաշտպան Յոհան Կաբայը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման (78,79)։

«Այսպիսի հավաքականի դեմ խաղում, փորձում էինք եզրերով արագություն տալ, հակագրոհել: Մասամբ ստացվեց, պահեր կային, բայց վարպետությունը չհերիքեց: Իմ կարծիքով ինչ-որ չափով առաջին խաղակեսը ստացվեց, ինչ որ ուզում էի տեսնել ես տեսա»,– Հովսեփյանի խոսքն է մեջբերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ըստ նրա` ամեն ինչ չստացվեց, որովհետև այդպիսի ուժեղ հավաքականի հետ խաղում կային թերություններ: «Եվ դա միայն մեր տղաների մեղքը չէր, այլ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների որակը չափազանց բարձր էր, և մեր տղաները ուղղակի չէին հասցնում նրանց հետևից»,– ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով, դա բնական է, որովետև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները սովոր են բարձր մակարդակի հանդիպումներին, իսկ մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք առաջին անգամ են մասնակցում նման հանդիպումների, իրենց համար մի փոքր անսովոր է այսպիսի բարձր որակը և արագությունները: Այս խաղում դաշտ դուրս եկան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց փորձարկում ենք ապագայի համար:

«Պարտության պատճառն ակնհայտ է: Թիմերի խաղամակարդակի տարբերությունը շատ մեծ էր, ես շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին և ցանկանում հաջողություն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում»,– ասել է Հովսեփյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
08 Հունիսի 2023
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
Մեսսին հրաշքներ է գործում. «Ինտեր Մայամիի» Instagram–ի հետևորդների թիվը մի քանի րոպեում ավելացել է մոտ 4 անգամ
19:37
08 Հունիսի 2023
Կտրամադրվի մոտ 50մլն դրամ. Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր 140 մասնակիցների մասնակցություն
13:48
08 Հունիսի 2023
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Մոտ 1մլն դոլար կտրամադրվի մարզիկների նախապատրաստմանը օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
12:54
08 Հունիսի 2023
Եթե խոսքը փողի մասին լիներ, ես կգնայի Սաուդյան Արաբիա․ Մեսսի
Լիոնել Մեսսին բացահայտել է, թե արդյո՞ք փողը որոշիչ գործոն է եղել ակումբի ապագայի ընտրության հարցում
11:26
08 Հունիսի 2023
Հայտնի է, թե որ ակումբ կտեղափոխվի Լեո Մեսսին
Հայտնի է, թե Մեսսին որ ակումբում կշարունակի կարիերան
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ