Հովսեփյանը Պորտուգալիայի հետ խաղին 12 լեգիոների է հրավիրել, որոնց թվում է նաև Օզբիլիսը

26.05.2015, 20:56
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր։ Հրավիրվածների թվում է նաև Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հովսեփյանը Պորտուգալիայի հետ խաղին 12 լեգիոների է հրավիրել, որոնց թվում է նաև Օզբիլիսը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր։ Հրավիրվածների թվում է նաև Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա Երևանում հունիսի 13–ին։

Հայկական թիմի մարզիչը, բացի Օզբիլիսից, հավաքներին մասնակցելու համար հրավիրել է հավաքականի անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն («Դինամո», Մոսկվա), Ռոբերտ Արզումանյանին («Ամկար», Ռուսաստան), Հրայր Մկոյանին («Էսթեղլալ», Իրան), Գաել Անդոնյանին («Օլիմպիկ», Մարսել, Ֆրանսիա), Գևորգ Ղազարյանին («Կերկիրա», Հունաստան), Հենրիխ Մխիթարյանին («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլիին («Ակտոբե», Ղազախստան), Ռումյան Հովսեփյանին («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա). Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա), Արթուր Սարկիսովին («Վոլգա», Ռուսաստան), Ռուսլան Կորյանին («Լոկոմոտիվ», Տաշքենդ, Ուզբեկստան):

Հայաստանի հավաքականը մեկ միավորով վերջին տեղն է կիսում սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` սերբերից մեկ խաղ ավել։

Չորս հանդիպումներից հետո խումբը ինը միավորով գլխավորում են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (երեք խաղ) և Դանիայի (չորս խաղ) հավաքականները։-0-