«Դեպորտիվո Արմենիո» արգենտինյան ակումբը կխաղա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված մարզահագուստով. ԶԼՄ

17.04.2015, 16:12
«Դեպորտիվո Արմենիո» արգենտինյան երրորդ դիվիզիոնի ակումբը կխաղա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված մարզահագուստով, գրում է  Sports.ru–ն։
«Դեպորտիվո Արմենիո» արգենտինյան ակումբը կխաղա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված մարզահագուստով. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  «Դեպորտիվո Արմենիո» արգենտինյան երրորդ դիվիզիոնի ակումբը կխաղա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված մարզահագուստով, գրում է  Sports.ru–ն։

Ֆուտբոլիստներն առաջիկա խաղերում դաշտ դուրս կգան սև մարզաշապիկներով, որոնց վրա գրված կլինի` «Հիշում եմ և պահանջում»։

2010 թվականին Հայոց ցեղասպանության 95–րդ տարելիցի առիթով խաղացողները դաշտ էին դուրս եկել Հայաստանի հավաքականի մարզահագուստով։

«Դեպորտիվո Արմենիո»–ն հիմնվել է 1962 թվականին Բուենոս Այրեսի արվարձանի հայկական համայնքի կողմից, ի սկզբանե կրել է Club Armenio de Fútbol (իսպ.` Հայաստան ֆուտբոլային ակումբ) անվանումը։ 1968 թվականին փոխել է անվանումը ներկայիս անվանումով և անդամակցել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային։ Թիմի գույները սկզբում սև–սպիտակ էին, այժմ հագուստը հայկական դրոշի օրինակով կարմիր–կապույտ–ծիրանագույն է, իսկ արտագնա խաղերի համար` սպիտակականաչ։ -0-