Ապահովագրական ընկերությունը «Քեմբրիջին» կվճարի «ՄՅու» խաղացողներով մարզաշապիկների փոխանակումը

23.01.2015, 21:53
Ապահովագրական ընկերությունը համաձայնել է փոխհատուցել «Քեմբրիջ Յունայթեդ» չորրորդ դիվիզիոնի ակումբի խաղացողների մարզաշապիկների արժեքը, ովքեր Անգլիայի գավաթի շրջանակում խաղալու են «Մանչեստեր Յունայթեդի» հետ, հայտնում է express.co.uk–ը։
Ապահովագրական ընկերությունը «Քեմբրիջին» կվճարի «ՄՅու» խաղացողներով մարզաշապիկների փոխանակումը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ապահովագրական ընկերությունը համաձայնել է փոխհատուցել «Քեմբրիջ Յունայթեդ» չորրորդ դիվիզիոնի ակումբի խաղացողների մարզաշապիկների արժեքը, ովքեր Անգլիայի գավաթի շրջանակում խաղալու են «Մանչեստեր Յունայթեդի» հետ, հայտնում է express.co.uk–ը։

«Քեմբրիջի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Մունին նախազգուշացրել է խաղացողներին, որ նրանք ստիպված կլինեն փոխհատուցել մարզաշապիկների ծախսերն իրենց գրպանից, և հայտարարել է, որ ակումբն այնքան էլ հարուստ չէ, որ հագուստը տրամադրի։

«Ափսոս, որ ֆինանսական դժվարությունները կարող են խաղացողներին թույլ չտալ մարզաշապիկներ փոխանակել «ՄՅու»–ի խաղացողների հետ։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք փակել յուրաքանչյուր խաղացողի ծախսերը»,– ասել է ապահովագրական ընկերության գործընկեր Փիթեր Ջոնսոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Խաղը կսկսվի ուրբաթ Քեմբրիջում, ժամը 22։55–ին։ -0-