ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունն անցկացվեց Ստեփանակերտի Շախմատի կենտրոնական տանը, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունն անցկացվեց Ստեփանակերտի Շախմատի կենտրոնական տանը, հաղորդում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Հաղորդագրության համաձայն` մրցաշարի արդյունքում, որին մասնակցում էր հանրապետության 32 շախմատիստ, առաջին տեղը զբաղեցրեց Հովիկ Հայրապետյանը, երկրորդը` Սարգիս Մանուկյանը, երրորդը` Առնոլդ Մինասյանը:
Հաղթողները պարգևատրվեցին ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի պատվոգրերով և դրամական մրցանակներով:–0--