«Գազպրոմը» մտադիր է գնել «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը 100 մլն եվրոյով. թերթ

28.08.2014, 14:22
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է գնել «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը 100 միլիոն եվրոյով, հինգշաբթի հաղորդում է Բելգրադի «բլից» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրներին։
«Գազպրոմը» մտադիր է գնել «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը 100 մլն եվրոյով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է գնել «Ցրվենա Զվեզդա» սերբական ֆուտբոլային ակումբը 100 միլիոն եվրոյով, հինգշաբթի հաղորդում է Բելգրադի «բլից» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Այդ տվյալների համաձայն, 40 միլիոն եվրո կվճարվի պետությանը, նույնքան` պարտքերը մարելուն, ևս 20 միլիոն կստանա Բելգրադ քաղաքը։ «Գազպրոմը», պարբերականի տվյալներով, կստանա հողատարածքը, որի վրա տեղակայված է «Ցրվենա Զվեզդայի» մարզադաշտը և մի շարք այլ օբյեկտներ։

Հինգշաբթի նմանատիպ տեղեկություն է հրապարակել նաև «Իմֆորմեր» սերբական թերթը` հայտնելով, որ «Ցրվենա Զվեզդան» կգնեն «ռուսները կամ արաբները»։

«Ցրվենա Զվեզդայի» գլխավոր հովանավորը «Գազպրոմ նեֆտ»–ն է, որը տարեկան նրան հատկացնում է մոտ 4.5 միլիոն եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ցրվենա Զվեզդան» երկրի ամենատիտղոսային ակումբն է։ Նախորդ տարի թիմը հաղթել է ազգային առաջնությունում, սակայն 2014-15 խաղաշրջանի համար հանվել է Չեմպիոնների լիգայից ֆինանսական fair play–ը խախտելու համար։ Պաշտոնական աղբյուրների տվյալներով, ակումբի պարտքերը կազմում են մոտ 50 միլիոն եվրո։ -0-