Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հնարավոր է՝ առաջիկայում վերադառնա մոսկովյան «Դինամո», հաղորդում է lifesports.ru-ն:
Հաղորդագրության համաձայն, արդեն առաջիկայում Բերեզովսկին հնարավոր է՝ պայմանագիր կնքի «Դինամոյի» հետ՝ այդ կերպ փոխարինելով «Խիմկի» մերձմոսկովյան ակումբի նախկին դարպասապահ Անտոն Շունինին:
««Խիմոկի» դարպասապահն արդեն փորձ ունի «Դինամոյի» կազմում հանդես գալու: 2002-2005թթ.-ին նա հասցրել է մոսկովյան թիմի կազմում 88 խաղ անցկացնել ՌԴ առաջնություններում»,- հաղորդում է պարբերականը:
«Բերեզովսկին արժանի թեկնածություն է վնասվածք ստացած Շունինին փոխարինելու համար: Նա մեծ փորձ ունի, որը կօգնի լուծել մեր խնդիրները: Մենք չենք կասկածում, որ Ռոմանը թիմին շատ օգուտ կբերի: Բանակցությունների այս փուլում կարելի է ասել, որ շուտով Բերեզովսկին կտեղափոխվի «Դինամո»»,- մոսկովյան ակումբի աղբյուրը պատմել է Life Sports-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ չնայած իր բավական պատկառելի տարիքին՝ 37 տարեկան, Բերեզովսկին շարունակում է առաջատար մնալ ինչպես հայկական հավաքականի, այնպես էլ մերձմոսկովյան «Խիմոկ» ակումբի համար:
Իսկ Եվրո-2012 վերջին ընտրական փուլի արդյունքում Ռոմանն իր ոլորտի լավագույն խաղացողներից մեկն է ճանաչվել: -0-