Արոնյանը միանձնյա գլխավորում է Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատի առաջնությունը

16.01.2012, 10:24
Արոնյանը միանձնյա գլխավորում է Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատի առաջնությունը
Արոնյանը միանձնյա գլխավորում է Վեյկ-ան-Զեեում անցկացվող շախմատի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և գլխավորել է Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի աղյուսակը, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Արոնյանը երկրորդ փուլում սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ամերիկացի Խիկարու Նակամուրային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանցի Սերգեյ Կորյակինը երկրորդ պարտությունն է կրել՝ սև խաղաքարերով զիջելով իտալացի Ֆաբիանո Կարուանեին:

Առաջատարից կես միավորով հետ են մնում համաշխարհային վարկանիշում առաջին տեղը զբաղեցնող նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, ինչպես նաև հոլանդացի Անիշ Գիրին, ով սպիտակ խաղաքարերով կրկին ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:

Փուլի շրջանակներում անցկացված Դավիթ Նավարա (Չեխիա)- Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վուգար Հաշիմով (Ադրբեջան)-Գաթա Կամսկի (ԱՄՆ) և Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Լյուկ վան Վելի (Հոլանդիա) հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի հաշվով:

Վեյկ-ան-Զեեում անցկացվող մրցաշարը, որին մասնակցում են համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակի յոթ գրոսմայստերներ, կավարտվի հունվարի 29-ին:-0-