«Կրիլյա Սովետով» ՖԱ-ը Միքայելյանին 84 հազար ռուբլի է տրամադրել սրտի վիրահատության համար

01.11.2011, 15:54
«Կրիլյա Սովետով» ՖԱ-ը Միքայելյանին 84 հազար ռուբլի է տրամադրել սրտի վիրահատության համար
«Կրիլյա Սովետով» ՖԱ-ը Միքայելյանին 84 հազար ռուբլի է տրամադրել սրտի վիրահատության համար

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սամարայի «Կրիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբը նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանի հաշվին 84 հազար ռուբլի է փոխանցել. նա ֆինանսական միջոցների կարիք ունի սրտի թանկարժեք վիրահատության համար, տեղեկացնում է ՖԱ-ի պաշտոնական կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի վերջին Միքայելյանի մոտ դիլատացիոն կարդիոմիոպատիա են (սրտի ակտիվության եռակի նվազում) ախտորոշել: Նախորդ հինգշաբթի ՀՖՖ նախագահը խոստացել է վճարել Միքայելյանի վիրահատության դիմաց, սակայն ֆուտբոլիստը հայտարարել է, թե ՀՖՖ-ից իրեն ոչ ոք չի դիմել:

Կիրակի «Թերեքի» հետ տեղի ունեցած հանդիպման (2:1) տոմսերի վաճառքից ստացված միջոցների մի մասը, ինչպես նաև խաղի օրը ակումբի խանութի ողջ հասույթը փոխանցվել է «Կրիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվողի հաշվին:-0-