Դավիթ Հայրապետյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել

04.10.2011, 13:32
Դավիթ Հայրապետյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել
Դավիթ Հայրապետյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը ներկայացնող 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը, մեծ առավելությամբ (24:7) հաղթելով Լուկաս Մազիզիկին Լեհաստանից, Բաքվում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը, հոկտեմբերի հինգին կայանալիք կիսաեզրափակչում նրա հակառակորդը կլինի Ալեքս Ֆերամոսկին (Իտալիա) հաղթած իսպանացի Խոսե Կելվին դը լա Նիեվե Լինարեսը: 

Այսօր ևս երկու մենամարտ է լինելու, որոնց սևեռված կլինի հայ մարզասերների ուշադրությունը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Միշա Ալոյանը (52 կգ) կմրցի կուբացի Ռոբեյսի Ռամիրեսի հետ, իսկ մեդալի համար պայքարող միակ մարզիկը Հայաստանից` Անդրանիկ Հակոբյանը, կմրցի Խուան Մերկադոյի հետ Մեքսիկայից:

Բաքվում Հայաստանից և Ռուսաստանից մեկնած բռնցքամարտիկներին սպառանցող վտանգի կապակցությամբ, երկու հավաքականները տեղավորվել են առանձին առաջնության մյուս մասնակիցներից` հատուկ, ուժեղացված հսկողությամբ բազայում: «Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ բոլոր մենամարտերն անցկացվում են տրիբունաներից Հայաստանի բռնցքամարտիկների հասցեին հնչող սուլոցներով և վիրավորական բղավոցներով ուժեղ ճնշման առկայությամբ»,- նշում է պարբերականը: -0-