415.24
4.83
386.52
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն կոռուպցիա է կասկածում Իսպանիայի, Պորտուգալիայի և Կատարի հայտերում

12:12
21 Հոկտեմբերի 2010

2018 և 2022 թվականներին անցկացվելիք Աշխարհի առաջնությանը համար հայտ ներկայացրած Իսպանիայի ու Պորտուգալիայի դիմումներն ու Կատարի հայտը կասկած են հարուցել ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի մոտ՝ այդ կազմակերպության գործող կոմիտեի երկու ներկայացուցիչների կողմից իրենց ձայները վաճառելու փորձ կատարելու գործի հետաքննության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Telegraph  բրիտանական թերթին։

Այս շաբաթվա սկզբին ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել The Sunday Times բրիտանական թերթի նյութից հետո, որի լրագրողները որպես ամերիկյան հայտ ներկայացնող կոմիտեի ներկայացուցիչներ Օկեանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ թաիթցի Ռեյնալդ Թեմարիին և ՖԻՖԱ-ի գործող կոմիտեի անդամ նիգերիացի Ամոս Ադամին առաջարկել են վաճառել իրենց ձայները՝ ֆուտբոլային նախագծերի ֆինանսավորման դիմաց։ Ադամին տեսանկարահանել են գումար խնդրելու պահին, որն անմիջապես նրան պետք է փոխանցվեին։

Այն դեպքում, եթե Իսպանիայի-Պորտուգալիայի և Կատարի հայտ ներկայացրած կոմիտեների մեղքն ապացուցվի և նրանք ներգրավված լինեն կոռուպցիայի մեջ, ապա այդ երկրների հայտերը կբացառվեն աշխարհի առաջնությանն ընդունելու թեկնածուների ցուցակից, նշում է թերթը։

Չորեքշաբթի ՖԻՖԱ-ն ժամանակավոր՝ մինչև հետաքննության ավարտը, դադարեցրել է Թեմարիի և Ադամի լիազորությունները, ովքեր 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության անցկացման հավակնող երկրներից մեկին աջակցելու համար ձայների վաճառքի հետ կապված սկանդալի մեջ են կասկածվում։

Հետաքննությունը կարող է մինչև 30 օր տևել, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ևս 20 օրով երկարացնել, սակայն Telegraph-ի տվյալների համաձայն, դրա արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 15-17-ն ընկած ժամանակահատվածում։

2018 կամ 2022 թվականների Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքի թեկնածուներն են Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան, ԱՄՆ-ն, Պորտուգալիան և Իսպանիան (համատեղ), Բելգիան և Նիդեռլանդները (համատեղ)։ Ճապոնիան, Կատարը և Հարավային Կորեան հավակնում են միայն ԱԱ-2022-ին։

2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրների վերաբերյալ որոշումը ՖԻՖԱ-ն կներկայացնի դեկտեմբերի 2-ին Ցյուրիխի կենտրոնակայանում, որտեղ բոլոր հայտերի շնորհանդեսից հետո կհնչեցվեն ՖԻՖԱ-ի գործող կոմիտեի անդամների քվեարկության արդյունքները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն