ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ախմատիստուհի Էլինա Դանիելյանը Ստամբուլում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի»-ի առաջին փուլում շարունակում է պահպանել 4-րդ տեղը։
Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, 10-րդ տուրում Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել չինուհի Խոու Իֆանի հետ։
Դանիելյանը 7 միավոր է հավաքել, և մեկ դիրքով զիջում է 1-3 տեղերը զբաղեցնող չինուհիներ Չժաո Սյուեին, Խոու Իֆանին և հնդկուհի Համփու Կոներուին։
11-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով կմրցի Չժաո Սյուեի հետ։ --0--