Էլինա Դանիելյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջին փուլի չորրորդ տեղ

18.03.2009, 18:22
Էլինա Դանիելյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջին փուլի չորրորդ տեղ
Էլինա Դանիելյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջին փուլի չորրորդ տեղ

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի կանանց շախմատային առաջին մրցույթում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել։

Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, Դանիելյանը 9-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Էկվադորի ներկայացուցչուհի Ֆյեռոյին՝ դուրս գալով Ստամբուլում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի չորրորդ տեղ։   

Դանիելյանը հավաքել է 6,5 միավոր, ինչպես և երրորդ տեղում ընթացող Համփու Կոներուն Հնդկաստանից, սակայն զիջում է նրան լրացուցիչ ցուցանիշներով։  

Գրան պրին 7,5 միավորով գլխավորում է չինուհի Չժաո Սյուեն։ Յոթ միավորով երկրորդ տեղում է նրա հայրենակցուհի Հոու Իֆանը։

5-ից 10-րդ տեղերը հետևյալ միավորներով զբաղեցնում են Ստեֆանովան՝ 5 միավոր (Բուլղարիա), Սեբագը՝ 5 միավոր (Ֆրանսիա), Կրամլինգը՝ 4 միավոր (Շվեդիա), Չիբուրդանիձեն՝ 4 միավոր (Վրաստան), Ֆյեռոն՝ 3,5 միավոր և Շեն Յանը՝ 2 միավոր (Չինաստան)։ --0--