Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի գավաթի համար ընթացող հետագա պայքարից

06.12.2007, 13:45
Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի գավաթի համար ընթացող հետագա պայքարից

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է մնացել 2007 թ.-ի ՖԻԴԵ-ի վարկանիշով շախմատի աշխարհի գավաթի համար ընթացող հետագա պայքարից։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 1/8 եզրափակչի շրջանակներում Խանտի-Մանսիյսկում նախօերին տեղի ունեցած թայ-բրեյքի արդյունքներով՝ Արոնյանը 1,5-0,5 հաշվով (ընդհանուր հաշիվը 2,5-1,5) զիջել է ռուս Դմիտրի Յակովենկոյին։

Այսպիսով, Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ չի անցել ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության մեկ քառորդ եզրափակիչ. ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրեասյանը։

Աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչում կհանդիպեն Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա) - Գատա Կամսկին (ԱՄՆ), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) – Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) – Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) և Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա)։ Առաջին մրցումները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Աշխարհի գավաթի հաղթողը կխաղա աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի հետ։

 Աշխարհի առաջնությունն  անց է կացվում նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 18-ը՝ Խանտի-Մանսիյսկում՝ նոքաութ համակարգով։ Յուրաքանչյուր փուլում, բացի եզրափակիչից, տեղի են ունենում երկու պարտիաներից բաղկացած հանդիպումներ՝ ՖԻԴԵ-ի հսկողությամբ։

Ոչ ոքիի  դեպքում, երրորդ օրը խաղարկվում են թայ-բրեյքեր՝ երկու ռապիդ-պարտիաներ, երկու բլից պարտիաներ և Արմագեդոն, որտեղ սպիտակ խաղաքարերին տրվում է 5 րոպեի փոխարեն 6 րոպե, իսկ ոչ ոքու դեպքում հաջորդ փուլ անցնում են սև խաղաքարերը։ Եզրափակիչում տեղի է ունենում 4 հանդիպում՝ ՖԻԴԵ-ի հսկողությամբ։-0-