«Սպարտակը» հրաժարվում է Մովսիսյանին վարձավճարով հանձնել MLS ակումբին. աղբյուր

09.12.2015, 19:46
Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին վարձավճարով հանձնել Հյուսիսային Ամերիկայի Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին։
«Սպարտակը» հրաժարվում է Մովսիսյանին վարձավճարով հանձնել MLS ակումբին. աղբյուր
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին վարձավճարով հանձնել Հյուսիսային Ամերիկայի Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին։

Այդ մասին ՏԱՍՍ–ի թղթակցին հայտնել է իրավիճակին ծանթ աղբյուրը։

Ավելի վաղ «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մենեջեր Քրեյգ Վեյբելը հաստատել է հայ հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ ունեցած շահագրգռվածությունը։

«Այս պահին «Ռեալ Սոլթ Լեյքը» բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ Մովսիսյանի վարձակալության ուղղությամբ։ Հյուսիսամերիկյան ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որը, ԶԼՄ–ների տվյալներով, կազմում է 2.2 մլն եվրո։ Ռուսական թիմի ղեկավարությունը դիտարկում է խաղացողի միայն վաճառքի տարբերակը։ Ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով այս պահին նրա պահանջարկը մեծ չէ»,– ասել է աղբյուրը։

Մովսիսյանը «Սպարտակի» կազմում խաղում է 2013 թվականից և այդ թիմի ակումբի կազմում անցկացրած 62 խաղի ընթացքում 25 գնդակ է ուղարկել դարպաս։
-0-