Փարիզ–2024․ Մալխաս Ամոյանը 8-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

06.08.2024, 13:51
Մալաս Ամոյանը 8-0 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Փարիզ–2024․ Մալխաս Ամոյանը 8-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը քիչ առաջ Փարիզի Օլիմպիական խաղերի 1/8–րդ եզրափակչում 8-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինեին։

Ամոյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադի հետ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հունահռոմեական ոճի ըմբիշ, ՕԽ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 7-ակի և աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Փարիզի Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։