Փարիզ-2024․ Մալխաս Ամոյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար
06.08.2024,
20:57
Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մասնակցությամբ բրոնզե մեդալի համար մրցելույթը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 7-ին

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 1։3 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային։
Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մասնակցությամբ բրոնզե մեդալի համար մրցելույթը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 20:15-ից: