ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դարձավ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի հաղթող, խոստովանել է, որ պատրաստ է քայլ առ քայլ մոտենալ առաջինը դառնալուն:
«Միակ նպատակը, որ կա, առաջինը դառնալն է, բայց դրան պետք է հասնել քայլ առ քայլ»,- ասել է նա շախմատային մրցաշարի փակման արարողությանը:
Загружается новость ...
"Право"
Արոնյանը շնորհակալություն է հայտնել Grand Chess Tour-ի բոլոր կազմակերպիչներին, և, դիմելով Կասպարովին, հույս է հայտնել, որ իրենց հանդիպումից հետո նա ցանկություն կունենա վերադառնալ շախմատի աշխարհ:
«Հնարավոր է` ես մոտիվացրել եմ նրան վերադառնալ և խաղալ»,- կատակել է նա:
Ներկա գտնվողները շնորհավորել են գրոսմայստերին կայանալիք հարսանիքի կապակցությամբ: -0-