ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2019 թ.–ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ»,– նշվում է ՀՖՖ–ի Facebook-յան էջում։
ՀՖՖ– հաղորդմամբ, 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: 61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: –0–