Հայտնի են հայ մարզիկների մրցելույթների օրերը Փարիզի Պարալիմպիկ խաղերում
09.08.2024,
21:05
Փարիզի Պարալիմպիկ խաղերում Հայաստանի մարզիկների մրցելույթների օրերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ՝ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում) օգոստոսի 28-ից Սեպտեմբերի 11-ը կմասնակցեն Փարիզ 2024 Ամառային Պարալիմպիկ Խաղերին: Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի լրատվական բաժինը։
Մարզիկների մրցելութների օրերն են՝
Օգոստոսի 30
Սարգիս Ստեփանյան - F55 գնդի հրում
Սեպտեմբերի 4
Սմբատ Կարապետյան - T54 Սայլակավազք
Սեպտեմբերի 6
Գրետա Վարդանյան - պարածանրամարտ 61 քաշային կարգ