Հայ գեղասահորդները կմասնակցեն Գերմանիայի Bavarian open–ին

08.02.2016, 19:34
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Bavarian open միջազգային մրցաշարին:
Հայ գեղասահորդները կմասնակցեն Գերմանիայի Bavarian open–ին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Bavarian open միջազգային մրցաշարին, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին և կտևի մինչև փետրվարի 21–ը։ Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ:

Եվրոպայի առաջնությունում Կարապետյան – Պրու–Սենեկալ զույգը 18–րդ տեղը զբաղեցրեց։

Կանադահայ Թինա Կարապետյանը Հայաստանի հավաքականի գույներն է պաշտպանում 2014 թվականից։ Գեղասահորդուհին հույս ունի ելույթ ունենալ 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային Օլիմպիադային։ -0-