ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորեքշաբթի հանդիպում է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ Մոսկվայում անցկացվող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի տասներորդ տուրում:
Արոնյանը խաղում է սպիտակ խաղաքարերով:
Տասներորդ տուրի մյուս հանդիպումներն են` Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Անիշ Գիրի (Հոլանդիա), Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ):
Ինը խաղերից հետո Արոնյանը և Նակամուրան հինգ միավորով կիսում են 3-4 տեղերը` կես միավորով զիջելով մրցաշարային աղյուսակի առաջատարներ Անանդին և Կարյակինին: Գիրին ունի 4.5 միավոր, կես միավորով պակաս է հավաքել Սվիդլերը, Նակամուրան հավաքել է 3.5 միավոր, իսկ Տոպալովը` 3 միավոր:
Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:
Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում