Դորտմունդի «Բորուսիան» պայքար է սկսել Մխիթարյանի համար
19.12.2017,
15:40
Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դորտմունդի Բորուսիայի տրանսֆերային նպատակը:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դորտմունդի Բորուսիայի տրանսֆերային նպատակը:
Ինչպես հայտնում է independent.co.uk-ը, գերմանական ակումբը հետաքրքրություն է հայտնել այդ տրանսֆերի վերաբերյալ։ Հայ կիսապաշտպանն ամեն կերպ փորձում էր հարմարվել Ժոզե Մոուրինյոյի խաղին, սակայն վերջին ժամանակնեում դուրս է մնացել մեկնարկային կազմից:
Մխիթարյանն այս խաղաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 17 հանդիպումներում` խփելով երկու գոլ և կատարելով հինգ փոխանցում:
Բացի դրանից, ԶԼՄ-ներում անընդհատ լուրեր են հայտնվում Մխիթարյանի ու Մոուրինյոյի միջև առկա լարվածության մասին:
Բրիտական պարբերականը հայտնում է, որ նման իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել խաղացողին Գերմանիա, հատկապես որ դա համապատասխանում է Բորուսիայի տրանսֆերային քաղաքականությանը` վերադարցնել նախկին խաղացողներին:
Նշվում է նաև, որ կիսապաշտպան փնտրող «կարմիր սատանաները» հետաքրքրություն են ցուցաբերում գերմանական ակումբի խաղացող Յուլիան Վայգալի նկատմամբ: Իսկ բանակցությունների գործընթացը կարող է պարզեցնել այն գործոնը, որ ուղիղ փոխանակումը քիչ հավանական է:
Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր 2013 թվականից, տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»` ստորագրելով քառամյա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը կազմել է 42 մլն եվրո: -0-

Загружается новость ...
"Право"