Հայ շախմատիստները հիանալի արդյունք են գրանցել Եվրոպայի առաջնությունում

24.11.2015, 12:48
Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում հայկական տղամարդկանց հավաքականի գրավված երկրորդ տեղն իսկապես շատ բարձր արդյունք է, «Նովոստի–Արմենիային» հայտարարեց գրոսմայստեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը։
 Հայ շախմատիստները հիանալի արդյունք են գրանցել Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի շախմատի թիմային առաջնության շրջանակում հայկական տղամարդկանց հավաքականի գրավված երկրորդ տեղն իսկապես շատ բարձր արդյունք է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց գրոսմայստեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող (2008, 2012 թթ.) Տիգրան Լ. Պետրոսյանը։

Նա շնորհավորեց հայ շախմատիստներին օրերս Ռեյկյավիկումավարտված եվրոպական առաջնությունում զբաղեցրած մրցանակային տեղի կապակցությամբ։

«Ելնելով նրանից, որ սկիզբը, մեղմ ասած, տպավորիչ չէր, իսկ Ռուսաստանի հավաքականը խաղում էր բավականին վստահ և լավ, կարծում եմ, որ մեր հավաքականի երկրորդ տեղն այս մրցաշարում հնարավոր առավելագույն արդյունքն էր», – կարծում է շախմատիստը։

Պետրոսյանն առանձնացրեց պատանի Հրանտ Մելքումյանի խաղը, ով վերջերս է միացել թիմին։

«Ուրախ եմ, որ նրան հաջողվեց ցուցադրել խաղի նման մակարդակ։ Եթե չլիներ Հրանտը, կարծում եմ, որ մենք անգամ չէինք հայտնվի տասնյակում», – ասաց գրոսմայստերը։

Իսլանդիայի մայրաքաղաքում բացի թիմային երկրորդ տեղից, երեք հայ շախմատիստներ արժանացել են նաև մրցանակների անհատական խաղի համար։ Հրանտ Մելքումյանն արժանացել է ոսկե մեդալի չորորրդ խաղատախտակում ցուցադրած լավագույն արդյունքի համար, Լևոն Արոնյանը (առաջին խաղատախտակ)` արծաթե մեդալի, իսկ Գաբրիել Սարգսյանը (երկրորդ խաղատախտակ)` բրոնզե մեդալի։

Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվել է Ռեյկյավիկում նոյեմբերի 12–22–ը։ Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվել են շվեյցարական համակարգով, 9 տուրով։ Երկու առաջնություններում էլ հաղթել են Ռուսաստանի հավաքականները։

Հայաստանի թիմում ներառվել են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանն ու պահեստային խաղացող Կարեն Գ. Գրիգորյանը։ –0–