Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել

22.11.2015, 23:16
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր։

Վերջինը` 9–րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին` արդյունքում վաստակելով 13 միավոր։

Նույնքան միավոր են վաստակել Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականները, սակայն հայկական թիմն առաջ է անցել լրացուցիչ ցուցանիշներով։ Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 11–րդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն են դարձել Ռուսաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները։

Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվել է Ռեյկյավիկում նոյեմբերի 12–22–ը։ Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվել են շվեյցարական համակարգով 9 տուրով։ Բոլոր թիմերը բաղկացած են եղել 4 հիմնական և մեկ պահեստային խաղացողներից։ Տղամարդկանց առաջնությունում ուժերը չափել են 36 թիմեր, կանանց առաջնությունում` 30։ –0–