431.27
5.71
396.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել (ՖՈՏՈ)

15:31
24 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Հովսեփյանը: 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Անի Հովսեփյանն առաջնության քառորդ եզրափակչում ավելի վաղ հաղթանակ էր տարել հունգարացի Ռեգինա Լակոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 5։0 հաշվով առավելության էր հասել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչի նկատմամբ:

Ани Овсепян

Մեկնաբանելով չեմպիոնությունը՝ Անին նշել է, որ շատ երկար էր սպասել այս մեդալին. «Իռլանդացի բռնցքամարտիկը բավականին բարդ մրցակից էր, բայց ռինգում հաղթելու ու պայքարելու իմ ցանկությունն ավելի մեծ էր, որովհետև ես շատ երկար էի սպասել այս պահին ու այս մեդալին: Եվրոպայի առաջնությունն արդեն պատմություն է։ Պետք է էլ ավելի լավ պատրաստվել ու զարգացնել այն հաջողությունը, որը ես ունեմ հիմա: Իմ ծրագրերն ու նպատակները կապված են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի հետ: Հուսով եմ, որ կլինեմ օլիմպիական հավաքականում»:

Ի դեպ, Անի Հովսեփյանն առաջնության ընթացքում նաև ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։

Ани Овсепян

Հայաստանի կանանց հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էլ նվաճել են 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում։
Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 7 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկված են եղել նաև Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Անուշ Գրիգորյանը (50 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:43
16 Հունվարի 2023
Հայաստան + Արցախ. Հենրիխ Մխիթարյանի հզոր պատասխանը`«Որտեղի՞ց ես» հարցին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը` պատասխանելով «Որտեղի՞ց ես» հարցին. ՎԻԴԵՈ
20:27
14 Հունվարի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա. աղբյուր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
15:48
13 Հունվարի 2023
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
23:09
29 Դեկտեմբերի 2022
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
17:00
29 Դեկտեմբերի 2022
2,5մլդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
22:54
21 Դեկտեմբերի 2022
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
22:32
18 Դեկտեմբերի 2022
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում